Автоматически добавлять новый заголовок

ՈՒՍԱՆՈՂ

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Որպես խոսքի մաս՝ գոյական անունը ցույց է տալիս առարկա կամ առարկայական հասկացություն. գիրք, քար, տուն, ծառ, մարդ, գառ, առյուծ: Նման բառերը գոյականներ են, քանի որ ցույց են տալիս կոնկրետ առարկա, անձ, կենդանի եւ այլն: Գոյականները կարող են ցույց տալ նաեւ գործողության առարկայացում եւ հատկանիշի առարկայացում՝ վազք, ընթացք, քաջություն, լավություն:
Որպես առարկա կամ առարկայական հասկացություն ցույց տվող բառերի խումբ՝ գոյական անունը ձեւաբանորեն բնութագրվում է որպես թեքվող խոսքի մաս եւ ունի թվի, հոլովի, որոշյալի եւ անորոշի, անձի եւ իրի քերականական կարգեր, իսկ շարահյուսական առումով այն խոսքի մեջ հիմնականում գործածվում է ենթակայի, խնդրի, հատկացուցչի պաշտոններով:
Գոյականները հանդես են գալիս իմաստային-քերականական տարբեր խմբերով: Լինում են հասարակ եւ հատուկ:  



Հղումը բլոգին պարտադիր է